Դորֆուրում ՄԱԿ-ի խաղաղարար առաքելության կողմից «նոր պարտավորությունների» վերապահման ցանկացած փորձ կհանգեցնի Սուդանի կառավարության կողմից նրա փակմանը:  Այդ մասին օգոստոսի  2-ին հայտարարել է Սուդանի արտգործնախարար Ալի Ահմեդ Կարտին, հաղորդում է «France-Presse»-ը:

Այս հայտարարությունը հնչել է ի պատասխան ՄԱԿ-ի ԱԽ հուլիսի 29-ի բանաձեւի,  որով ՄԱԿ-ի խաղաղարար առաքելության մանդատը Աֆրիկական միությունում (UNAMID) եւ Դարֆուրում երկարաձգվում է մինչեւ 2012թ. հուլիսի 31 -ը:

Ինչպես պնդում են ՄԱԿ-ում, Սուդանի կառավարությունը շարունակում է ռմբակոծումները Դարֆուրի որոշ շրջաններում: Իր հերթին Սուդանի ԱԳՆ-ն հերքել է այդ փաստերը` պնդելով,  որ ՄԱԿ-ի ԱԽ-ն «խեղաթյուրում» է իրական պատկերը եւ  հանդես է գալիս հայտարարություններով, որոնք «վկայում են  երկրի կառավարության եւ խաղարար առաքելության միջեւ սերտ համագործակցության բացակայության մասին»:

Հիշեցնենք, որ  UNAMID –ի առաքելությունը Դարֆուրի նահանգում է 2007-ից: Դա համարվում է ՄԱԿ-ի խոշորագույն խաղաղարար առաքելությունը. այն ունի 23 հազար աշխատակից,  բյուջեն կազմում է 1,8 մլրդ դոլար: