Ազատության հրապարակից իրազեկման ակցիա մեկնարկած մեր թիմակիցները Արշակունյաց պողոտայում խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնելիս հատուկ նշանակության ուժերի բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկվել ոստիկանական բաժիններ: Հայտնում է «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։
Բերման է ենթարկվել շուրջ 20 իրազեկման ակցիայի մասնակիցներ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տղերքին տարել են Ոստիկանության Մալաթիայի և Շենգավիթի բաժանմունքներ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ բերման ենթարկվածների շարքում է նաեւ Արթուր Վանեցյանի որդին:





























