Լոռու մարզի Ստեփանավան-Լոռի բերդ ավտոճանապահի 2-րդ կմ-ում` Ձորագետի կիրճում, օգոստոսի 2-ին տեղի է ունեցել քարաթափում, կա տուժած:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Ժամը 19.30-ին փրկարարների ուժերով քարերի տակից դուրս է բերվել Ստեփանավան քաղաքի բնակիչ 44-ամյա Մնացական Թ.-ն, որը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով «1-03» ծառայության աշխատակիցների կողմից հոսպիտալացվել է Ստեփանավան քաղաքի հիվանդանոց: 

Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: