Միջատասպան թունաքիմիկատից թունավորումով օգոստոսի 2-ին Երեւան քաղաքի «Մուրացան» մանկական հիվանդանոց է հոսպիտալացվել Երեւանի Բաբաջանյան փողոցի թիվ 113 շենքի 29-րդ բնակարանի բնակիչ 1 տարեկան 8 ամսական Մոնիկա Հ-ն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:
Բացի այդ, այսօր` օգոստոսի 3-ի գիշերը, դեռեւս չպարզված թունաքիմիկատից թունավորումով Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Սամարիթեր հիվանդանոց է տեղափոխվել Գյումրի քաղաքի Վահրամաբերդ թաղամասի 1-ին փողոցի թիվ 1 շենքի 13-րդ բնակարանի բնակիչ, 22-ամյա Գոհար Մալխասյանը: Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:




























