Վայոց ձորի մարզի Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 134-րդ կմ-ի հարակից տարածքում ավտովթար է տեղի է ունեցել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «ԳԱԶ-53» մակնիշի առանց համարանիշի (վարորդ` 29-ամյա Բագրատ Զաքարյան) եւ «ԳԱԶել-322132» մակնիշի 9775Լ համարանիշի (վարորդ` 27-ամյա Նորիկ Ավետիսյան) ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով «ԳԱԶել-322132» մակնիշի միկրոավտոբուսի ուղեւոր, Արարատ քաղաքի բնակիչ, 29-ամյա Աշոտ Սմբատյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Վայք քաղաքի հիվանդանոց: Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:




























