Իտալիայի իշխանությունները հայտնել են այսօրվանից «Քովիդ»-վկայագրերի չեղարկման մասին, որոնք նախկինում պարտադիր էին հանրային վայրեր այցելելու համար:

Տվյալ վկայագրերը հատկացվում էին կորոնավիրուսի թեստի բացասական պատասխանի, պատվաստման կամ հիվանդացած լինելու մասին տեղեկագրի հիման վրա: Մայիսի 1-31-ն Իտալիա մուտք գործելու համար բավարար կլինի թեստի բացասական պատասխանի հիման վրա տրված վկայագիրը:

«Քովիդ»-վկայագրերն անհրաժեշտ կլինեն բուժհաստատություններ եւ խնամքի կենտրոններ այցելելու համար: Բացառությունների գործունեության ժամկետը կլրանա այս տարվա դեկտեմբերի 31-ին:

Իտալիայի իշխանությունները սկսել են վերացնել փակ տարածքներում դիմակ կրելու պարտադիր ռեժիմը: