ԱՄՆ Միսիսիպի նահանգում անցկացվող փառատոնի ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետեւանքով մեկ մարդ է մահացել, եւս մի քանիսը վիրավորվել են, հայտնում է Associated Press-ը:
Շրջանի շերիֆ Թայրի Ջոնսը սոցցանցում հայտնել է, որ մի քանի մարդ շաբաթ երեկոյան տեղափոխվել է տեղի հիվանդանոցներ, իսկ մի մարդ, նախնական տվյալներով, մահացել է դեպքի վայրում:
Ջոնսը հայտնել է, որ միջապետը տեղի է ունեցել տոնավաճառի հրապարակում, որտեղ անցկացվելիս է եղել Mississippi Mudbug փառատոնը:
Տվյալ փառատոնի ծրագրում ընդգրկված են այնպիսի ժամանցային միջոցառումներ, ինչպիսին են խոհարարական մրցույթներն ու ատրակցիոնները:





























