Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն շրջանում տան պայթյունի եւ դրան հաջորդած հրդեհի պատճառով զոհվել է մեկ մարդ, ինը հոգի տուժել է, տեղեկացրել է BFM հեռուստաալիքը։
Պայթյունը տեղի է ունեցել կիրակի լույս երկուշաբթի գիշերը, պատճառն առայժմ հայտնի չէ։ Փրկարարների տվյալներով՝ զոհվել է 50-ամյա մի տղամարդ։ Ինը տուժածների մասին հոգացել են փրկարար ծառայությունները։
Հարեւան տների մոտ 15 բնակիչ տարհանվել է։





























