Տնտեսական տրամադրությունները եվրոգոտում ապրիլին սպասվածից ավելի շատ են ընկել, քանի որ Ուկրաինայում պատերազմի երկրորդ ամիսը եւ դրա հետեւանքով ապրանքների գների աճը խաթարել են վստահությունը բոլոր ոլորտներում:

Եվրահանձնաժողովի տնտեսական տրամադրությունների ամսական ցուցանիշն անցյալ ամիս ընկել է մինչեւ 105.0՝ մարտին դեպի նվազում վերանայված 106.7 կետից:

Reuters-ի կողմից հարցված տնտեսագետները միջինում ակնկալում էին 108.0 կետ՝ մարտի սկզբում հայտարարված 108.5 կետի համեմատ:

Արդյունաբերությունը հայտնվել է ամենաշատը տուժած ոլորտների թվում. տրամադրությունները մարտի 9.0-ից ընկել են մինչեւ 7.9 կետ, իսկ վստահությունը մանրածախ առեւտրում՝ -2.4-ից մինչեւ -4.3: Սպառողներն ավելի հոռետես են դարձել՝ -22.0-ից -21.6-ից: Ծառայությունները, որոնք կազմում են եվրոգոտու տնտեսության հիմնական մասը, 13.6-ից ընկել են մինչեւ 13.5:

Արտադրողների վաճառքի գների ակնկալիքները մարտին 57.2-ից հասել են պատմական առավելագույնին` 60.8, սակայն սպառողների շրջանում 12-ամսյա գնաճային սպասումները կտրուկ ընկել են մինչեւ 50.0` մարտին գրանցված ամենաբարձր ցուցանիշից` 62.9-ից: