Արքայազն Ուիլյամի կինը` 29-ամյա Քեթրին Միդլթոնը, բրիտանացի հատուկնշանակայանների ղեկավարությամբ ինքնապաշտպանության հատուկ դասընթաց է անցել:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ-ը, այդ դասընթացն առաջարկվում է թագավորական ընտանիքին, հայտնի քաղաքական գործիչներին եւ այլ VIP-անձանց, որոնց կարող են պատանդ վերցնել:
Նման պատրաստություն ժամանակին անցել են Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը, Ուելսի արքայազնը եւ հենց Ուիլյամը:



























