Գազայի հատվածից «Գրադ» տեսակի երկու հրթիռ է բաց թողնվել Իսրայելի ուղղությամբ: Իսրայելական ԶԼՄ-ների հաղորդմամբ`  դրանք պայթել են Իսրայելի հարավում, Կիրյատ Գատա բնակավայրի մոտ, եւ լուրջ վնաս չեն պատճառել: Զոհեր եւ ավերածություններ չկան:

Հաղորդվում է, որ նոր հրթիռակոծությունն արձանագրվել է` չնայած  Իսրայելի հասարակական անվտանգության նախարար Իցհաակ Ահարոնովիչի օգոստոսի 3-ի այն հայտարարության, թե Իսրայելն առաջիկայում նոր ռազմական գործողություններ կարող է սկսել Գազայում: