Բրիտանական լրատվամիջոցներում նոր սկանդալ է հասունանում հեռախոսային ապօրինի գաղտնալսումների գործով: Այս անգամ, ինչպես հայտնում է ВВС-ն, ապօրինի գործողությունների մեջ մեղադրում են Mirror Group-ի աշխատակիցներին: Ինչպես հայտարարել է Պոլ ՄքՔարթնիի նախկին կինը` Հիզեր Միլլսը, տաբլոիդի լրագրողներից մեկը խոստովանել է, որ լսել են իր հեռախոսայի ձայնային փոստը 2001թ.: «The Beatles»-ի երաժիշտի նախկին կնոջ խոսքով, լրագրողը զանգել է իրեն եւ բառացի մեջբերել իր հեռախոսի հաղրդագրությունը: Երբ Միլլսը սպառնացել է դիմել ոստիկանություն, լրագրողը խոստացել է, որ չի հրապարակելու ստացված տեղեկատվությունը:

Իր հերթին Trinity Mirror ընկերությունը, որը Mirror Group-ի դուստր ձեռնարկությունն է, հերքել է Միլլսի խոսքը: Սակայն հայտնի է, որ ապօրինի գաղտնալսումները ժամանակին տարածում են գտել The Daily Mirror-ում: Trinity Mirror-ը մեղադրանքների կապակցությամբ ներքին հետաքննություն է անցկացնելու:

Նշենք, որ ավելի վաղ նման հանցագործությունների մեջ մեղադրվել են News Of The World պարբերականի աշխատակիցները: