Գիշերազգեստով 4-ամյա հոլանդացի տղային համեմատել են «Ֆորմուլա 1»-ի աստղի հետ այն բանից հետո, երբ նա շրջել է մայրիկի մեքենայով, այնուհետեւ մխրճվել կայանված երկու մեքենաների մեջ:

Սուր զգացողությունների փոքրիկ սիրահարն արթնացել է Ուտրեխտում եւ վերցրել մոր մեքենայի բանալիները, որպեսզի «ֆռֆռա» այն բանից հետո, երբ հայրը մեկնել է աշխատանքի, հայտնել է ոստիկանությունը Instagram-ում։

Սակայն «այս փոքրիկ մրցարշավորդ տղայի արկածն անհաջողությամբ է ավարտվել»,- հավելել է ոստիկանությունը:

Անհանգստացած անցորդները զանգահարել են իշխանություններին այն բանից հետո, երբ նկատել են երեխային, որը սառնամանիքին մենակ թափառելիս է եղել փողոցներում, հաղորդում է BBC-ն:

Շուտով հաղորդվել է մոտակայքում լքված մեմքնայի մասին, որ հարվածել է կայանված երկու մեքենաներին: Ոստիկանները պարզել են, որ մեքենան հաշվառված է տղայի մոր անունով։ Նա բացատրել է, որ իր որդին «շատ նախաձեռնող է», հաղորդել է ոստիկանությունը: