Ինդոնեզիայում կործանվել տրանսպորտային Bell 412 ուղղաթիռը, որն ընկել է Դուա-Սաուդարա լեռների շրջանում: Ինչպես գրում է «Վզգլյադը», աղետի հետեւանքով զոհվել են 6 ինդոնեզացիներ եւ 4 ավստրալացիներ: Ինդոնեզական լեռնահարստացուցիչ ընկերություններից մեկին պատկանող ուղղաթիռի հետ կապը կորել է թռիչքից մի քանի րոպե անց:
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, 9 մարդ մահացել է տեղում, եւս մեկը հիվանդանոցում:




























