ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր նշում է իր կեսդարյա հոբելյանը: Իր ծննդյան օրը նա նշելու է Վաշինգթոնում, երեկոյան հոբելյարը ընդունելություն է կազմակերպելու Սպիտակ տան Վարդագույն այգում:
Լոս-Անջելեսում Օբամայի հոբելյանին պատրաստվել է նաեւ մադամ Տյուսոյի մոմե տիկնիկների թանգարանի թանգարանը: Նախագահի մոմե տիկնիկին փողկապ են կապել, որը կարել է Օբամայի անձնական դերձակը, երգել են Happy birthday երգը եւ տոնական տորթ կտրել:



























