Ճապոնիայի կառավարությունը բողոք է հայտնել Հյուսիսային Կորեայի իշխանություններին՝ չորեքշաբթի իրականացված բալիստիկ հրթիռի արձակման հետ կապված։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ճապոնիայի պաշտպանության նախարարի խորհրդարանական պատգամավոր Մակոտո Օնիկին։

«Հյուսիսային Կորեան մեկ բալիստիկ հրթիռ է արձակել: Դրա թռիչքի առավելագույն բարձրությունը մոտ 800 կմ էր, այն թռել է մոտ 500 կմ՝ ընկնելով, ենթադրաբար, Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս,- ասել է Օնիկին։- Այս կապակցությամբ մենք բողոք ենք հայտնել ԿԺԴՀ-ին Պեկինում դեսպանատան միջոցով»: