Մեծ Բրիտանիայի սահմանապահները թմրանյութերի ռեկորդային քանակություն են առգրավել, որը սեւ շուկայի գներով գնահատվում է 300 մլն ֆունտ ստեռլինգ: Ինչպես հայտնում է «Россия-24» հեռուստաալիքը, զբոսանավի վրա հայտնաբերվել է մեկ տոննա բարձր որակի կոկաին:

Բեռը Մեծ Բրիտանիա է տեղափոխվել Հարավային Աֆրիկայից, որտեղ արտադրվել է թմրանյութը: Այն պետք է ուղարկվեր Հոլանդիա: