Նոր Զելանդիայում դեռահասների նախնական թեստավորումը ցույց է տվել, որ նրանցից շատերի գիտելիքները չեն համապատասխանում կրթական չափանիշներին. ոմանք չգիտեն, թե ինչպես գրել մեծատառ, նախադասությունների մեջ վերջակետ դնել եւ չգիտեն, թե քանի րոպե կա մեկ ժամում, չորեքշաբթի հայտնել է RNZ ռադիոն:

Նոր ստանդարտները, մեկը՝ թվաբանությունից եւ երկուսը գրագիտությունից, կներդրվեն հաջորդ տարի՝ որպես կրթության վկայականների պարտադիր պահանջ:

Նախնական թեստը պարզել է, որ վկայականի երեք մակարդակներից երկրորդի համար թեստ հանձնած աշակերտների մոտ 40 տոկոսը անգրագետ է եւ չի կարող հաշվել։

Ըստ հետազոտության կազմակերպիչ Մայքլ Ջոնսթոնի՝ Նոր Զելանդիայում ներդրվող չափորոշիչները եւ նորմերը նպատակ ունեն ապահովել, որպեսզի ուսանողները կարողանան կարդալ, գրել եւ հաշվել՝ հասարակության մեջ ապրելու համար:

«Նայելով թվաբանական կարողությունների միավորներին՝ ես բազմաթիվ խնդիրներ եմ տեսնում (ուսանողների) քարտերը կարդալու, քաշից կախված գները հաշվարկելու եւ այլնի մասով»,- ռադիոն մեջբերում է Ջոնսթոնի խոսքերը: Նա կարծում է, որ հետաքրքիր կլիներ տեսնել, թե ինչպես նորզելանդացիները կարող են անցնել համանման միջազգային թեստեր։

Ընդ որում, Նոր Զելանդիայում անգրագիտության պատճառն այն է, որ հասարակության մեջ մարդկանց կարդալու եւ գրելու ունակությունները չեն գնահատում, կարծիք է մեջբերել ռադիոն: