Ոստիկանության Կենտրոնի բաժնում օգոստոսի 3-ին 22:30-ին հաղորդում է ստացվել, որ 29-ամյա Ռոմիկ Ա-ն, վարելով ՎԱԶ 21099 մակնիշի ավտոմեքենան,  Խանջյան փողոցի թիվ 7 շենքի մոտ վրաերթի է ենթարկել անձը չպարզած մոտ 25-30 տարեկան մի կնոջ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ոստիկանության մամուլի ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը:

Նա նշեց, որ կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով, 23:10-ին մահացել է:

Վրաերթի ենթարկողը դեպքի վայրից չի դիմել փախուստի: Հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն: