Ահաբեկչության առումով ամենավտանգավոր երկրների վարկանիշը գլխավորում է Սոմալին:
Maplecroft վերլուծական ընկերության մասնագետների կազմած վարկանիշի առաջին եռյակում ընդգրկված են նաեւ Պակիստանն ու Իրաքը: Նրանց հաջորդում է Աֆղանստանը: 2011թ. նորեկը Հարավային Սուդանն է, հաղորդում է Reuters-ը:
Սոմալին առաջատարի դիրքերը պահպանել է արմատական իսլամական խմբավորումների ահռելի քանակության պատճառով:
Վերլուծաբանների կարծիքով, ահաբեկչության սպառնալիքն աճում է Եմենում, Ուգանդայում, Լիբիայում, Եգիպտոսում եւ Նիգերիայում: Զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում զերծ մնալ Իսրայել, Ռուսաստան, Ալժիր եւ Թայլանդ այցելելուց:




























