Ճապոնիայում երեք բարձրաստիճան պաշտոնյայի պաշտոնանկ կանեն «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարի հետեւանքների վերացման ժամանակ թույլ տրված սխալների համար:

Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանի որոշմամբ` պաշտոններից կզրկվեն էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարար Կաձուո Մացուագին, ատոմային եւ արդյունաբերական անվտանգության գործակալության ղեկավար Նոբուակի Տերասակին եւ բնական պաշարների եւ էներգետիկայի գործակալության ղեկավար Տեցուհիրո Հոսոնոն:

Բացի այդ, առաջիկայում սպասվում են այլ պաշտոնանկություններ: