Աշտարակում օձը խայթել է մեկ տարեկան երեխային:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Աշտարակ քաղաքի հիվանդանոցից ստացված տեղեկատվության համաձայն` օգոստոսի 3-ին ժամը 23.00-ին օձի խայթոցով իրենց մոտ է տեղափոխվել Արագածոտնի մարզի Ափնագյուղ գյուղի բնակիչ 1 տարեկան Արկադի Մկրտչյանը:

Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար: