Երեւանի Կոմիտասի պողոտայի եւ Փափազյան փողոցի խաչմերուկում այսօր` օգոստոսի 4-ին ավտովթար է տեղի ունեցել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեպքի վայրում պարզվել է, որ դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «Զանդու» մակնիշի 4191 Տ համարանիշի թիվ 36 երթուղային ավտոբուսը (վարորդ Արսեն Մելքոնյան) եւ «Պորշե Կայեն» մակնիշի 55 ՕՏ 515 համարանիշի ավտոմեքենան:
Վթարի հետեւանքով «Պորշե Կայենի» վարորդ 18-ամյա Մարտիկ Ավետիսյանը եւ ավտոբուսի ուղեւորներ 52-ամյա Նելյա Արշակյանը, 34-ամյա Լիլիանա Խաչատրյանը, 32-ամյա Աննա Մկրտչյանը եւ 24-ամյա Վահան Կարապետյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ մինչ հրշեջ-փրկարարների ժամանելը տեղափոխվել Երեւան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն:
Հրշեջ-փրկարարների կողմից իրականացվել են ճանապարհից վառելիքի հեռացման աշխատանքներ: Բժիշկների կողմից տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:




























