Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը չի պատրաստվում սպառնալ եւ հակամարտություն սանձազերծել Արեւմուտքում։

«Մենք ոչ մեկին չենք սպառնում, չենք էլ պատրաստվում սպառնալ։ Ավելին, մենք նույնիսկ չենք կարող սպառնալ։ Մենք գիտենք, թե ով է մեզ ընդդիմանում»,-ասել է Լուկաշենկոն Associated Press լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Արմուտքում ինչ-որ հակամարտություն սանձազերծելը բացարձակապես չի բխում Բելառուսի շահերից։

«Հետեւաբար, թող Արեւմուտքը հանգիստ քնի»,-ասել է Լուկաշենկոն։