Հայտարարվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի` Ծրագիր 1 եւ Ծրագիր 2 կապալառու կազմակերպության ընտրության մրցույթ:

Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում` 2011 թ.-ի օգոստոսի 2-ին հայտարարվել է կապալառու կազմակերպության ընտրության մրցույթ` Մ1 Աշտարակ-Թալին ավտոճանապարհի կմ 29+600-ից մինչեւ կմ 71+500 (Հատված 1), Մ2 Երեւան-Արարատ ավտոճանապարհի կմ 9+312 –ից մինչեւ կմ 47+400 (Հատված 2) եւ Մ1 Երեւան-Աշտարակ ավտոճանապարհի կմ 18+370-ից մինչեւ կմ 29+773 (Հատված 3)  վերակառուցման եւ բարելավման շինարարական աշխատանքները իրականացնելու համար:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ մրցույթի մանրամասներին կարելի է ծանոթանալ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության պաշտոնական կայքէջի` «Հյուսիս-Հարավ» եւ «Հայտարարություններ» բաժիններում: