Դաշինքը կմեծացնի Շվեդիայի մոտ՝ Բալթիկ ծովում, իր ներկայությունը։ Այս մասին հայտարարել է

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը շվեդական SVT-ին տված հարցազրույցում։

«Ես համոզված եմ, որ անցումային շրջանում մենք լուծումներ կգտնենք Շվեդիայի անվտանգության պահանջների համար»,-ասել է նա։ «Շվեդիայի հնարավոր դիմումի պահից ՆԱՏՕ-ն ասում է, որ ցանկանում է, որ Շվեդիան միանա։ ՆԱՏՕ-ն շատ լուրջ պարտավորություն է ստանձնում՝ երաշխավորելու Շվեդիայի անվտանգությունը»,-ասել է Սթոլթենբերգը՝ հավելելով, որ դա կներառի Շվեդիայի մոտ՝ Բալթիկ ծովում, ներկայության աճը։

Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն ասել է, որ ԱՄՆ-ն Շվեդիային «անվտանգության երաշխիքներ» է տվել դիմումի ժամկետի համար, բայց «անվտանգության հատուկ երաշխիքներ չկան»։

Սպասվում է, որ Շվեդիան եւ Ֆինլանդիան այս ամիս կորոշեն ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու հարցը: