Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, հայտնում է DW-ն։

Գերմանիայի նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ քննարկման ընթացքում կողմերը «կարգավորել են վերջերս ծագած դիվանագիտական վեճը, որի պատճառով կանցլեր Օլաֆ Շոլցն ասել էր, որ չի նախատեսում մոտ ապագայում այցելել Կիեւ»։

«Գերմանիայի նախագահը համերաշխություն, հարգանք եւ աջակցություն է հայտնել ռուս ագրեսորների դեմ ուկրաինացի ժողովրդի խիզախ պայքարին»,- ասված է ուղերձում։ «Երկու նախագահներն էլ զրույցը որակել են որպես շատ կարեւոր եւ շատ լավ»։

«Անցյալի գրգռվածությունը վերացվել է»,- ասել է աղբյուրը՝ ակնհայտորեն նկատի ունենալով Շտայնմայերին ընդունելու Կիեւի մերժումը:

Շտայնմայերը ծրագրել էր ապրիլի կեսերին Ուկրաինայի մայրաքաղաք մեկնել Լեհաստանի, Լատվիայի, Էստոնիայի եւ Լիտվայի ղեկավարների հետ։ Սակայն նրան ասել էին, որ Կիեւում իրեն չեն սպասում։

Շոլցն ասել է, որ ուկրաինական լուծումը խնդիր է եղել, եւ ինքը կարող է չկարողանալ այցելել Կիեւ, քանի դեռ հարցը մնում է չլուծված:

Նախագահի գրասենյակի աղբյուրները նաեւ ոչ պաշտոնապես հայտնել են, որ Զելենսկին Շոլցին եւ Շտայնմայերին հրավիրել է այցելել Կիեւ։