Գերմանիան սկսել է լցնել Ռեդենում գազի հսկայական պահեստարանը, հայտնել է պետության կողմից նշանակված կառավարիչը, հայտնում է Reuters-ը։
Ռուսական գազը կենսական նշանակություն ունի Եվրոպայի եւ մասնավորապես Գերմանիայի համար։ Բայց առաքումները կասկածի տակ են դրվել Մոսկվայի դեմ արեւմտյան պատժամիջոցների եւ Ռուսաստանի կողմից ռուբլով վճարումների համար սահմանված վերջնաժամկետի մոտենալու պատճառով:
Անցյալ ամիս «Գազպրոմը» հրաժարվել էր «Գազպրոմ Գերմանիա» բիզնեսից, ներառյալ Ռեդենում Արեւմտյան Եվրոպայի ամենամեծ գազի պահեստարանից:
«Այսօրվանից ցածր ծավալներ են ներդրվում»,- ասել է Էգբերտ Լաեգեն, որը գերմանական էներգետիկ կարգավորողի կողմից նշանակվել է ընկերության ժամանակավոր կառավարիչ: Մենք ինտենսիվ աշխատում ենք լուծումների վրա, որպեսզի մոտ ապագայում շատ ավելի շատ գազ հոսի պահեստարան»։
Ռեդենը կարող է մոտ 4 միլիարդ խորանարդ մետր գազ պահեստավորել, սակայն անցած ձմռանը միայն փոքր քանակությամբ գազ է ստացել։ Լաեգեն ասել է, որ այն պետք է լցվի գալիք ձմռան համար:
Ռեդենը ներկայումս լցված է միայն 0,6 տոկոսով, ինչը զգալիորեն ցածր է գերմանական գազի պահեստավորման միջին 36 տոկոսից:
Կարգավորիչը հայտարարել է, որ մինչեւ սեպտեմբերի 30-ը կվերահսկի «Գազպրոմ Գերմանիան» եւ իրավասու է աշխատանքից հեռացնել ղեկավարներին, նոր աշխատակիցներ ընդունել եւ ղեկավարությանը ասել, թե ինչ անել հետագայում: Թե ինչ կլինի այս ամսաթվից հետո, չի հաղորդվում։
«Մենք լավ առաջընթաց ենք գրանցել «Գազպրոմ Գերմանիա» խմբի գործունեությունը դժվար ժամանակներում կայունացնելու հարցում»,- ասել է Լաեգենը՝ հավելելով, որ ինքը մշտական կապի մեջ է էկոնոմիկայի նախարարության, գերմանական ցանցի կարգավորիչի եւ խմբի բիզնես գործընկերների հետ։
«Նրանք բոլորն էլ գիտակցում են «Գազպրոմ Գերմանիա» խմբի հսկայական նշանակությունը գազի հուսալի մատակարարման համար: Մեր բիզնես գործընկերների վստահությունը, թերեւս, մեր ամենակարեւոր ակտիվն է: Ես ամեն ինչ կանեմ այս վստահությունը պահպանելու եւ ամրապնդելու համար»։





























