Հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծում հուլիսի 1-31-ին Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 1100 անգամ:

Հայաստանի սահմանին գրանցվել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման ավելի քան 250 դեպք:

ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նշյալ ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 850 անգամ: 

Հրադադարի խախտումների ժամանակ ադրբեջանական կողմը կրակել է տարբեր զինատեսակներից, այդ թվում` ԴՇԿ/ԿՊՎՏ- 468 անգամ, ՍՎԴ- 371 անգամ, «ՈւՏՅՈՍ»- 110 անգամ, Սեւ նետ-199 անգամ: 

Հայկական զինված ուժերը խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը եւ պատասխան գործողությունների են դիմում ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Հայկական զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը հակառակորդի հետ շփման գծում: