Օգոստոսի 3-ի երեկոյան ժավել խմելուց թունավորումով Երեւան քաղաքի «Հայք» մանկական բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւան քաղաքի Արագածի փողոցի թիվ 37 տան բնակիչ 2 տարեկան Ռազմիկ Եղիազարյանը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Նույն օրը ժամը 17.33-ին ացետոն խմելուց թունավորումով Երեւան քաղաքի «Հայք» մանկական բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւան քաղաքի Արաբկիր 51-րդ փողոցի թիվ 9 շենքի 2-րդ բնակարանի բնակիչ 4 տարեկան Արսեն Գարեգինյանը:
Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:




























