Տղամարդիկ երկու անգամ ավելի հազվադեպ են տառապում դեպրեսիայով, քան կանայք։ Դա պայմանավորված է նրանով, որ նրանք ֆիզիկապես ավելի ուժեղ են, ասվում է հետազոտության մեջ, որը հրապարակվել է «Էվոլյուցիա, բժշկություն եւ հանրային առողջապահություն» գրքում։

Նման եզրակացության է եկել գիտնականների միջազգային խումբը՝ Վաշինգտոնի համալսարանի Քերոլայն Բ. Սմիթի գլխավորությամբ՝ 8576 հոգու մասնակցությամբ ուսումնասիրության արդյունքում։

Պարզվել է, որ ֆիզիկական ուժը կարող է բացատրել դեպրեսիայի տարածվածության գենդերային տարբերությունները։ Ով ավելի ուժեղ է, նրա հոգեբանական վիճակն ավելի լավ է։

«Մենք պնդում ենք, որ կարեւոր է հաշվի առնել ֆիզիկական գործոնները, որոնք կարող են ազդել սոցիալական գործընկերների հետ փոխազդեցության վրա եւ այդպիսով նաեւ ազդել դեպրեսիայի ռիսկի վրա»,-ասել են հետազոտողները:

Հատկապես ֆիզիկական ուժը կապված է դեպրեսիայի ախտանիշների հետ, ինչպիսիք են ինքնասպանության հակումները, դեպրեսիայի զգացումը եւ վատ ինքնազգացողությունը։