Երասխ-Երեւան ճանապարհի 33-րդ կմ-ին այսօր` օգոստոսի 4-ին, ժամը 00.30-ի սահմաններում, 43-ամյա Վլադիմիր Մ.-ի վարած «Օպել-Օմեգա» մակնիշի ավտոմեքենան բախվել է 44-ամյա Սերժիկ Կ.-ի վարած «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով Վլադիմիր Մ.-ն եւ նրա ուղեւորուհին` 37-ամյա  Արմինե Մ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մալաթիա» բժշկական կենտրոն:

Կատարվում է քննություն: