Իլոն Մասկը հերքել է, որ Twitter սոցցանցը գնելու իր փորձերը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցների արդյունքն է, գրում է Independent-ը:
Հերքումը հաջորդել է ենթադրություններին այն մասին, որ նախկին նախագահի նկատմամբ հարթակն օգտագործելու արգելքն է հանդիսացել պատճառներից մեկը, որի համար Մասկը ցանկանում է վերահսկել սոցցանցը:
Գործարարը հստակ պատասխանել է New York Post-ի հրապարակմանը, որում նշվում էր, որ Թրամփը «գաղտնի խրախուսել է» նրան գնել ընկերությունը:
Իր պատասխանում Մասկը ոչ միայն հերքել է այդ տեղեկությունը, այլեւ հավելել, որ չի խոսել Թրամփի հետ:
Աղբյուրը հիշեցնում է, որ Թրամփն ավելի վաղ Մասկին անվանել էր «լավ մարդ» եւ ողջունել էր նրա կողմից հարթակը գնելու մտադրությունը:





























