Եվրոպական միության հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը «վստահ է», որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փուլը կընդունվի, թեեւ անդամ երկրների միջեւ քննարկումները շարունակվում են արդեն երեք օր:
«Վստահ եմ, որ մենք այս փաթեթը կշարժենք մեռած կետից,- ասել է նա Ֆրանկֆուրտում իր ելույթի ժամանակ:- Եթե դա եւս մեկ օր տեւի, ապա դա եւս մեկ օր կպահանջի, բայց մենք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում»:
Վեցերորդ փաթեթի ընդունումն այս շաբաթ որոշ խոչընդոտների է բախվել, քանի որ մի շարք երկրներ դիմադրում էին ռուսական նավթի ներկրման առաջարկվող էմբարգոյին՝ իրենց էներգետիկ կախվածության պատճառով, ինչը մտավախություններ է առաջացրել առ այն, որ նրանք վետո կդնեն այդ քայլի վրա, եթե բացառություն չտրամադրվի:
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ուրբաթ ելույթ ունենալով հունգարական ռադիոյի եթերում, պատժամիջոցների առաջարկը համեմատել է «ատոմային ռումբի» հետ եւ ասել, որ նամակ է ուղարկել ֆոն դեր Լյայենին փոփոխություններ կատարելու համար։
Բանակցությունները «ճիշտ ուղղությամբ են ընթանում», CNN-ին ասել է Չեխիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Վացլավ Սմոլկան: Նրա խոսքով՝ երկիրը ձգտում է ազատվել էմբարգոյից, քանի որ նրան եւս երկու տարի է անհրաժեշտ ռուսական նավթից հրաժարվելու համար:
.





























