Երկկողմանի խաղաղապահ զորավարժություններ անցկացնելու հարցը քննարկվել է Հայաստանի պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանի` ԱՄՆ-ը կատարած այցի շրջանակներում:
Նախարարի մամլո խոսնակ Դավիթ Կարապետյանը NEWS.am-ի թղթակցին հայտնել է, որ ձեռք է բերվել սկզբունքային պայմանավորվածություն ապագայում եւս նմանօրինակ զորավարժություններ անցկացնելու վերաբերյալ: Սակայն զորավարժությունների ժամկետները եւ մանրամասները կհստակեցվեն հետագա բանակցությունների ընթացքում:
Հիշեցնենք, որ Հայաստանը խաղաղապահ առաքելություն է իրականացնում Կոսովոյում եւ Աֆղանստանում: Ավելի վաղ հայ խաղաղապահները մասնակցել են Իրաքում իրականացվող առաքելությանը:




























