Նիգերիայի ավիաընկերությունները երկուշաբթի օրվանից կդադարեցնեն ներքին չվերթները՝ ի նշան վառելիքի սրընթաց աճի դեմ բողոքի։

Այս տարի այն գրեթե քառապատկվել է, ինչն անընդունելի է, հայտարարել է Airline Operators of Nigeria (AON) կազմակերպությունը, հայտնում է BBC-ն։:

«Աշխարհում ոչ մի ավիաընկերություն չի կարող կարճ ժամանակահատվածում դիմակայել նման անսպասելի ցնցման՝ այսպիսի աստղաբաշխական աճից»,- ասվում է հայտարարության մեջ։

Սակագների բարձրացումը հիմնականում պայմանավորված է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով։

AON-ը, որը ներկայացնում է Նիգերիայի ինը ներքին փոխադրողների, հայտարարել է, որ ավիաընկերությունները ստիպված են եղել սուբսիդավորել ծառայությունները վերջին չորս ամսվա ընթացքում:

Մարտից ի վեր բազմաթիվ չեղարկումներ եւ հետաձգումներ են եղել, որոնց պատճառը հաճախ ավիավառելիքի պակասն է: Վերջին շաբաթների ընթացքում որոշ երթուղիների տոմսերի արժեքը եռապատկվել է։

Նիգերիայում ուղեւորներն իրենց ուղեվարձը վճարում են տեղական արժույթով՝ նայրով, որն արժեզրկվում է: Սակայն վառելիքի մատակարարներին անհրաժեշտ է ԱՄՆ դոլարով վճարել:

Չնայած, որ Նիգերիան Աֆրիկայում խոշորագույն նավթ արդյունահանող է, համարյա ամբողջ ավիավառելիքը նա ներկրում է:

AON-ը հայտարարել է, որ կառավարությանը, խորհրդարանի անդամներին, պետական նավթային ընկերությանը եւ վառելիք վաճառողներին ներկայացնող ասոցիացիային ասել է, որ ինչ-որ բան պետք է արվի՝ ծախսերը նվազեցնելու համար: