Ֆրանսիայում սոցիալական աշխատողների ցույցի հաջորդ օրը` օգոստոսի 3-ին Ավերոնում բողոքի ալիք են բարձրացրել նաեւ ապաստան փնտրողները, գրում է ֆրանսիական Midi Libre-ն:
«Մենք այլեւս իրավունք չունենք գումար ստանալ, մենք այլեւս պարենային փաթեթներ չունենք: Ի՞նչ անենք մեր երեխաների հետ»,- ասել է Արան տեղացի լրագրողներին կոտրված ֆրանսերենով պրեֆեկտուրայի շենքից մի քանի քայլ հեռու:
Լինելով Հայաստանից ժամանած` նա ներկայացրել է բազմաթիվ ընտանիքների հույզերը, որոնք եւս ներկայացել էին ցույցին: «Եւ ոչ բոլորն են այստեղ, քանի որ վախենում են ոստիկանությունից: Ողջ օգնությունն արգելափակվել է»,- ասել է նրա ընկերուհին` Մելինան:
Նրանց աջակցելու էին եկել Մարդու իրավունքների լիգայի մի քանի անդամներ: Նրանցից մեկը` Լեոն Մալյեն ընգծել է այն բարդությունները, որոնց հետ բախվում են հումանիտար կազմակերպությունները, ուստի անօգնական ընտանիքները ցանկանում են իշխանություններին եւ լրատվամիջոցներին տեղյակ պահել իրենց վիճակի մասին:




























