Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության եւ Արաբկիրի բաժնի ծառայողները 39-ամյա Ալիասղար Չ.-ի վարձակալած, Ջրաշատ փողոցում գտնվող տնից հայտնաբերել են ֆոլգայի մեջ փաթեթավորված 1,4 գ մուգ շագանակագույն «ափիոնին» նմանվող յուրահատուկ հոտով զանգված:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ալիասղար Չ.-ն հայտարարել է, որ նշված զանգվածը «ափիոն» տեսակի թմրանյութ է, պատկանում է իրեն, որն իր անձնական օգտագործման համար օգոստոսի 1-ին` կոշիկի մեջ թաքցրած, Կարճեւանի անցակետով բերել է Հայաստան:

Ալիասղար Չ.-ն բերման է ենթարկվել բաժին:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: