Օգոստոսի 3-ին ոստիկանության Աշոցքի բաժին է ներկայացել 37-ամյա  Սուրեն Տ.-ն եւ կամավոր հանձնել 16 տրամաչափի  երկփողանի ողորկափող որսորդական հրացան:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սուրեն Տ.-ն հայտնել է, որ այն պատկանել է իր հանգուցյալ պապին:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: