Չինաստանում 16-ից ցածր տարիքի երեխաները չեն կարողանա ժամը 22.00-ից հետո դիտել բլոգերների տեսանյութերը։ Այս սահմանափակումը մտցվել է Չինաստանի իշխանությունների կողմից, տեղեկացնում է ФАН-ը։

Դեռահասներին արգելվել է նաեւ  սթրիմինգային հարթակներ ուղարկել վիրտուալ նվերներ։ Չինաստանի ռադիոյի եւ հեռուստատեսության պետական վարչությունը սահմանափակումները մտցրել է մայիսի 7-ին։

Վարչությունը նշել է, որ պլատֆորմների աշխատանքը հանգեցրել է այն բանին, որ վատացել է անչափահասների ֆիզիկական եւ հոգեկան առողջությունը։ Նորամուծության համաձայն՝ուղիղ հեռարձակվող  օնլայն-պլատֆորմները պետք է սահմանափակեն երեխաների՝ սթրիմների ժամանակ դոնատներ ուղարկելու հնարավորությունը։ Անչափահաս օգտատերերը նաեւ չեն կարողանա բլոգերների հեռարձակումները դիտել գիշերային ժամերին։