Եվրահանձնաժողովը կձգտի հունիսին ԵՄ անդամակցության Ուկրաինայի հայտի վերաբերյալ առաջին եզրակացությունը ներկայացնել։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Twitter-ում գրել է, որ երկուշաբթի օրը ինքը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել է «ԵՄ-ի աջակցությունը եւ Ուկրաինայի եվրոպական ուղին»: «Անհամբեր սպասում եմ ԵՄ անդամակցության հարցաշարի պատասխաններին»։

Ուկրաինական հայտի արագացված դիտարկումը կարող է տարիներ տեւել, իսկ նոր անդամի ընդգրկումը պահանջում է բոլոր այժմյան անդամների միաձայն հավանությունը: