Անհայտ անձինք Փենջաբ նահանի Մոհալի քաղաքում նռնականետից կրակ են բացել ոստիկանության հետախուզական վարչության կենտրոնական գրասենյակի վրա։ Ինչպես երեքշաբթի տեղեկացրել է India TV հեռուստաալիքը, միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան։

Հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ ոչ ոք չի տուժել, բայց շենքն աննշան չափով վնասվել է, կոտրվել են ապակիները։ Տեղում աշխատում են քրեագետները։

Ինչպես նշել է India TV-ն, քննությունը վարելու է Հետաքննությունների ազգային գործակալությունը՝ ահաբեկչական գործունեության դեմ պայքարի գլխավոր կառույցը Հնդկաստանում։ Տեղի իշխանությունները միջադեպը ցնցող են անվանել։

Արմատական խմբավորումներից ոչ մեկն առայժմ չի ստանձնել այս հարձակման պատասխանատվությունը։