Ավստրալիայի ոստիկանության աշխատակիցները Սիդնեյից 170 կիլոմետր հյուսիս գտնվող Հանթեր գետից ջրասուզակի են գտել, ում մոտ 50 կգ կոկաին կար, հայտնում է CNN-ը։
Ջրասուզակի բարձրակարգ հագուստով անգիտակից տղամարդը հայտնաբերվել էր գետի ափին:
Նրա կողքին երկու անջրանցիկ տոպրակ կար, որոնց մեջ, ինչպես պարզվել է ավելի ուշ, կոկաին էր: Կոկաինի ընդհանուր արժեքը մոտ 14 մլն դոլար է գնահատվել։ Ոստիկանությունը նաեւ հարցաքննել է մոտակայքում գտնվող նավակի անձնակազմին, ինչպես նաեւ՝ տեղի բնակիչներին. նրանք ասել են, որ վերջերս գետի երկայնքով երկու մոտորանավակ էր անցել, որոնց նախկինում այդտեղ չէին տեսել:
«Մենք փորձում ենք պարզել՝ արդյոք այդ երկու միջադեպերը կապ ունեն միմյանց հետ: Շատ հնարավոր է, բայց մենք որ այդպես է, բայց մենք անկանխակալ ենք վերաբերվում գոյություն ունեցող տարբերակներին»,- հայտարարել է Նոր Հարավային Ուելս նահանգի ոստիկանության դետեկտիվ Ռոբերտ Քրիչլոուն:



























