Հայաստանում կանցկացվի Աջարիայի զբոսաշրջային եւ ներդրումային ներուժի ցուցահանդես: Այդ մասին նշվել է Աջարիայի կառավարության նախագահ Լեւան Վարշալոմիձեի եւ Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանի հանդիպման ժամանակ: Դեսպանը ներկայացրել է ինքնավար հանրապետությունում Հայաստանի նոր գլխավոր հյուպատոս Գարիկ Իսրայելյանին:

Ճանաչողական բնույթ կրող հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների համագործակցության եւ տարածաշրջանում հայկական ներդրումների վերաբերյալ հարցեր: Շուտով կանցկացվի երկկողմ ընդլայնված հանդիպում, որտեղ կողմերը կմշակեն տնտեսական հարաբերությունների խորացման առաջարկությունը: «Ես առաջին անգամ հանդիպեցի Աջարիայի կառավարության ղեկավարի հետ: Մենք քննարկել ենք երկկողմ երկրների հարաբերությունների ընդլայնման հարցեր: Վերջին տարիներին Աջարիայում էապես աճել է հայ զբոսաշրջիկների թիվը, եւ այդ պատճառով մենք պետք է մտածենք տնտեսական հարաբերությունների խորացման մասին: Կարծում եմ, որ մենք պատրաստ են աշխատանքներ սկսել այդ ուղղությամբ»,-հայտարարել է Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը: