Էկվադորում մրցակցող ավազակախմբերի բախման հետեւանքով զոհվել է 44 բանտարկյալ, մեկ ամիս առաջ հերթական խռովության ժամանակ բանտում մահացել էր 20 մարդ, տեղեկացրել է AP-ը։
Ներքին գործերի նախարար Պատրիսիո Կարիլյոն մամուլի ասուլիսում նշել է, որ բանտարկյալների մի խումբը Սանտա Դոմինգոյի Բելավիստա բանտում դուրս էր եկել խցերից, որպեսզի հարձակվի մյուսի վրա։
Նրա խոսքով՝ հրազենը, պայթուցիկ նյութերը եւ այլ զինատեսակներ հայտնաբերվել են այն բանից հետո, երբ ոստիկանական գրոհային խմբերն օգնել են բանտում վերահսկողության հաստատմանը։
Իշխանությունները հայտարարել են, որ բռնության ժամանակ փախուստի է դիմել 220 բանտարկյալ, որոնցից 112-ը բռնվել է։
Amnesty International իրավապաշտպան խումբը մարտին տեղեկացրել էր, որ 2020թ. բախումների հետեւանքով Էկվադորի բանտերում առնվազն 316 բանտարկյալ է մահացել, այդ թվում 119 մարդ՝ նույն թվականի սեպտեմբերի խռովության ժամանակ։
Այս հաշվետվության հրապարակումից մեկ ամիս հետո բանտային ավազակախմբերի բախումների հետեւանքով մահացել է 20 մարդ։




























