Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի որդիներից մեկը մահացել է Լիբիայում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրականացված հրթիռակոծման ժամանակ: Այդ մասին հայտնել է ապստամբների ներկայացուցիչը, հաղորդում է «Ռիա Նովոստին»:

ՆԱՏՕ-ի օդուժը օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը նոր հարվածներ է հասցրել Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիին, քաղաքում տեղի են ունեցել մոտ 10 խոշոր պայթյուններ:

Հարձակման թիրախները եղել են մերձմայրաքաղաքային Հելլաթ ալ-Ֆերժանի «քաղաքացիական եւ ռազմական օբյեկտները»:

Ապրիլի 30-ին ՆԱՏՕ-ի հրթիռակոծման հետեւանքով մահացել է գնդապետ Մուամար Քադաֆիի փոքր որդին` Սաիֆ ալ-Արաբը եւ լիբիացի առաջնորդի երեք թոռները: