Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, օգոստոսի 4-ին, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 36-ամյա Սոս Ն.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա ինքնախոստովանական բացատրություն է տվել, որ հունիսին, պատուհանը քանդելու միջոցով, մուտք է գործել Ագարակ գյուղում գտնվող մի բնակարան եւ գողացել գրասեղան, աթոռներ, կենցաղային իրեր ու տան մուտքի դուռը:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված բնակարանը պատկանում է 52-ամյա Ռուդիկ Մ.-ին, որը նույն օրը հրավիրվել է բաժին եւ տվել հաղորդում` նշելով, որ կատարված գողությամբ իրեն պատճառվել է 400.000 դրամի նյութական վնաս:
Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն:




























