Մեծ Բրիտանիայի թագուհու գահակալման 70-ամյա հոբելյանի առթիվ լավագույն աղանդերի մրցույթ է կայացել, հայտնում է Express-ը:
Համազգային մրցույթում հաղթել է Ջեմմա Մելվինը «պլատինե պուդինգի» համար: Հեռուստատեսային խոհարարներ Դամա Մերի Բերին եւ Մոնիկա Գալլետին, ինչպես նաեւ Fortnum and Masons-ի գլխավոր հրուշակագործ Ռոջեր Փեյզին միաձայն Ջեմմային հաղթող են ճանաչել BBC One հեռուստածրագրի եթերում:
Աղանդերը պաշտոնապես դարձել է թագուհու հոբելյանական երեկույթի քաղցրավենիքը: Այն մատուցվելու է հաջորդ ամիս կայանալիք հոբելյանական ճաշկերույթների ժամանակ, տոնական եւ հանգստյան օրերի:
Աղանդերը բաղկացած է կիտրոնի կրեմով եւ ժելեով ռուլետից, ամարետտի թխվածքաբլիթից, մանդարինային սոուսից, շոկոլադից, չրերից:





























