Ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել «Առանո» ՍՊԸ  վաճառողուհին` 45-ամյա  Լուսիկ Խ.-ն եւ հայտնել, որ դեռեւս հուլիսի 30-ին, ժամը 16.00-ին, ոմն Նարինե նշված հագուստի սրահի աշխատասեղանի վրայից գողացել է 10 ԱՄՆ դոլար եւ 70.000 դրամ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օգոստոսի 4-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Նարինեն 37-ամյա Նարինե Ս.-ն է,  որը նշված գողությունը կատարելու կասկածանքով իր տնից բերման է ենթարկվել բաժանմունք:

Կատարվում է նախաքննություն: