Եվրոյի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ աճել է 1,4%-ով` մեկ եվրոյի դիմաց կազմելով 1,429 դոլար: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ-ը, այս ցուցանիշով է ավարտել առեւտրային շաբաթը Եվրամիության ֆինանսական շուկաներում:
Փոխարժեքի ձեւավորման վրա ազդել է Standard & Poor’s գործակալության կողմից ԱՄՆ-ի կրեդիտային վարկանիշն առաջիկայում նվազեցնելու հնարավորության մասին տեղեկատվությունը, ինչպես նաեւ այն, որ Եվրոպական կենտրոնական բանկը որոշակի պայմանների դեպքում պատրաստ է ձեռնամուխ լինել Իտալիայի եւ Իսպանիայի պետական պարտատոմսերի գնմանը:



























